‘
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ պարտություն կրեց շոտլանդական «Սելթիկից»՝ 2:3:
Հանդիպման հաշիվը բացեցին շոտլանդացիները, սակայն հետագայում «Սպարտակը» Էմենիկեի երկու գոլի շնորհիվ առաջ անցավ: 63-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «Սպարտակի» պաշտպան Ինսուրալդեն, ինչը փոխեց հանդիպման ընթացքը: «Սելթիկը» երկու անգամ գրավեց մոսկվացիների դարպասը եւ հաղթեց:
Այս հաղթանակից հետո «Սելթիկը» վաստակեց չորս միավոր (հիշեցնենք, որ 1-ին տուրում «Սելթիկը» 0:0 էր խաղացել «Բենֆիկայի» հետ: «Սպարտակը» երկրորդ անգամ պարտվեց: G խմբում դեռ չի կայացել «Բենֆիկա» — «Բարսելոնա» հանդիպումը:
Չեմպիոնների լիգա. խմբային մրցաշար, 2-րդ տուր
«Սպարտակ» — «Սելթիկ»՝ 2:3
‘