‘«Չեմ վաճառվում, 5000-ը փոխանցեք Սերժին»’

989

ԳԱԼԱ Հ/Ը-ը տեղեկացնում է, որ խմբագրություն է եկել մի քաղաքացի՝ իր հետ բերելով լուսանկարներ: Գնալով ընտրության` քաղաքացին ծրարի մեջ դրել է նաեւ 5000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:

Տիկինը պատմել է հետեւյալը. «Երբեք ձեռքս չէր գնացել ընտրակաշառք վերցնելու, բայց էս անգամ վերցրեցի, վերցրեցի հենց էդ նպատակով, որ քվեաթերթիկն ուղարկեն Սերժին, թող տեսնի, որ ոչ բոլորն են ծախու»:

Տիկնոջ խոսքերով, նա փորձել է այդ եղանակով արտահայտել իր բողոքի ձայնը, նույնը հորդորում է այն մարդկանց, ովքեր վերցրել են ընտրակաշառք:

«Թող գումարները հետ շպրտելու ակցիա լինի: Տանեն հետ տան ու իրանց հոգին ազատեն էդ բեռից»,- նշեց քաղաքացին, որը քվեարկության էր գնացել Գյումրու Բայրոնի անվան դպրոցում:

\"\"

Նախորդ հոդվածը‘4/06-ում հրաժարվում են արձանագրություն կազմել’
Հաջորդ հոդվածը’10/22-ում միայն Սերժ Սարգսյանը վստահված անձ ունի ‘