‘Չիկագոյի օդանավակայանում մաքսային ծառայությունը կալանել Է 3 արկղ՝ մարդկանց գլուխներով’

725

Չիկագոյի Օ’Հարա միջազգային օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները կալանել են մի բեռ՝ բաղկացած մարդու 18 գլուխներից, որոնք Հռոմում օգտագործվել են գիտական հետազոտություններ կատարելիս եւ դիակիզման համար ուղարկվել են ԱՄՆ, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով Chicago Tribune թերթին:

Միջադեպը տեղի Է ունեցել տակավին դեկտեմբերի կեսերին, սակայն այդ մասին զանգվածային լրատվամիջոցներին հայտնի Է դարձել միայն այժմ:   

«Զմռսված գլուխներն անատոմիական նյութ են, որոնք օգտագործվում են հետազոտությունների համար: Դրանք պահվել են պատշաճ կերպով, եղել են փաթեթավորված, ունեցել են համապատասխան նշումներ, երբ օդանավակայան են հասցվել Հռոմի բժշկական հիմնարկությունից»,- մեջբերում Է Chicago Tribune-ն Իլինոյսի նահանգի Քուկի օկրուգի դատաբժշկական ծառայության ներկայացուցիչ Մերի Պալեոլոգոսի խոսքը:  

Սակայն, այս ծառայության ղեկավար Թոնի Բրուչիի խոսքով՝ մաքսավորներին չի բավարարել այն հանգամանքը, որ այդ բեռն ուղեկցող փաստաթղթերում ստույգ նշված չի եղել, թե այն ուր Է ուղարկվում:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն իր կերպարը կբարելավի երիտասարդական փառատոնի օգնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Քահանային, որն ուզեցել էր ներողություն խնդրել Pussy Riot-ից, արգելել են հոգևոր ծառայություններ մատուցել’