‘Չինաստանն իր սպառազինությունը համալրել է առաջին ավիակրով’

738

Չինաստանի առաջին՝ «Լյաոնին» ավիակիրը երեքշաբթի օրը պաշտոնապես ընդգրկվել է երկրի ռազմածովային ուժերի սպառազինության կազմ, հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարարը: Ավիակրի ընդունումը տեղի է ունեցել Պեկինի և Տոկիոյի միջև Սենկակու կղզիների շուրջ տարածքային վեճի համապատկերին:

«Վարյագ» ավիակիրը 1998 թ. Չինաստանն Ուկրաինայից գնել էր մետաղի ջարդոնի գնով: Գործարքի ժամանակ Չինաստանը հայտարարել էր, որ մտադիր է նավը վերածել լողացող խաղատան, սակայն հետագայում  ավիակիրը վերանորոգվեց՝  ռազմական նպատակների ծառայելու նկատառումով: Նավն ստացավ «Շի Լան» անունը և 2011 թ. ծովային փորձարկումների ենթարկվեց: Թե ինչ ինքնաթիռներ են օգտագործվելու ավիակրի վրա՝ առայժմ հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘Բանակում սպանությունների հարցը կարող է քննարկվել Ազգային ժողովում’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Դալլաքյանը նշանակվեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ‘