‘
Չինաստանի հարավ-արեւմուտքում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 46-ի, ըստ BBC-ի, հայտնել են Յունյան գավառի իշխանությունները: Իշխանությունների տվյալներով, ուրբաթ տեղի ունեցած սողանքի զոհերի կեսը երեխաներ են: Փրկարարներն ամբողջ գիշեր սառնամանիքի պայմաններում էքսկավատորների միջոցով հողի տակից հանել են զոհերի մարմինները: Շաբաթ առավոտյան նրանք հայտնաբերել են վերջին երեք մարմինները:
Չինական պետական Սինհուա գործակալությունը հայտնում է, որ սողանքը անընդհատ տեղացող անձրեւի եւ ձյան հետեւանքն է:
‘