‘Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր’

727

Այսօր առավոտյան Չինաստանի Հանսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է առնվազն 47 մարդ, հաղորդում է France-Presse գործակալությունը: Եւս 196 հոգի վիրավորվել է: Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ փլուզվել  է առնվազն 380 շենք, հազարավոր շինություններ վնասվել են: Երկրաշարժի հիմնական ցնցման ուժգնությունը, չինացի մասնագետների գնահատականով՝ կազմել է 6,6 բալ: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 5,9: Երկրաշարժի առաջին ցնցման օջախը եղել է 20 կմ խորությամբ: Առաջին ցնցմանը հաջորդել է երկրորդը՝ 5,6 մագնիտուդով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուրիշի լեզուն’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մարդամեկը ճիշտ է ասել՝ պետք է գլխից բռնել’