ՉԻ. Աստղերը հուշում են. Վահագն Խաչատուրյան

379

Վահագն Խաչատուրյան. Կենդանակերպի նշանը` Քամելեոն

Այս շաբաթը հարուստ է թարս ու շիտակ իրադարձություններով:

Երկուշաբթի կհայտարարեք, որ համաձայն չեք Վահագն Խաչատրյանի՝ 1990-ական թվականների հայացքներին ու գործունեությանը:

Երեքշաբթի օրը ափսոսանք կհայտնեք, որ հայերը 1896 թվականին Սուլթան Համիդի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն գերադասել են Սասունում ապստամբություն բարձրացնել:

Չորեքշաբթի օրը հանդիպում Մոզամբիկի հայ համայնքի հետ. ելույթում կներկայացնեք Ղարաբաղյան շարժման բացասական հետևանքները համայնքի կյանքում:

Հինգշաբթի պաշտոնական այց Երևանի գաջի գործարան. կծանոթանաք գաջելու 50 երանգներին:

Ուրբաթ օրը «Իմ քայլը» հիմնադրամը ձեզ կպարգևատրի «Խաղաղության բայղուշ» փոխանցիկ դրոշով:

Շաբաթ-կիրակի զերծ մնացեք ագրեսիվ գործողություններից. աստղերը հեզություն են սիրում:

«Չորրորդ իշխանություն»

Նախորդ հոդվածըՊԲ․ Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը
Հաջորդ հոդվածըՆիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ նիստում. Մոսկվա, Կրեմլ. 25.05.2023 թ. (տեսանյութ)