‘«ՉԻ». Խոսնակի խոսնակը’

737

«ԲՀԿ որոշումը նոր մարտահրավեր է այն քաղաքական ուժերի համար, որոնք… հույս էին փայփայում, որ կարող են կպնել ԲՀԿ-ի շոգեքարշին», հայտարարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«ՉԻ» — Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, թե ինչ է հայտարարել Արմեն Աշոտյանը։ Խնդիրն այն է, որ նույն թեմայի մասին ճիշտ նույն բառերով հայտարարություն է արել նաև Էդուարդ Շարմազանովը։ Թե ով է ումից գրագողություն արել՝ դժվարանում ենք ասել։ Եթե շոգեքարշի հետ համեմատության հեղինակը Շարմազանովն է՝ ստացվում է, որ Աշոտյանն արդեն նրա խոսնակն է (այսինքն՝ ՀՀԿ խոսնակի խոսնակը), իսկ եթե հեղինակն Աշոտյանն է՝ ստացվում է, որ Շարմազանովը ոչ միայն ՀՀԿ-ի, այլև անձամբ Աշոտյանի խոսնակն է։ Եթե, իհարկե, համատեղ ուժերով չեն ծննդաբերել այդ միտքը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ն շոգեքարշի հետ համեմատելուն, ապա ստացվում է, որ 2008-ին Սերժ Սարգսյանը Կոկորդիլոս Գենայի կարգավիճակում է եղել, որովհետև «շոգեքարշի վրա նստած»՝ նախագահ է դարձել։

Նախորդ հոդվածը‘Հ1-ով քաղաքական գովազդի մեկ րոպեն կարժենա 80 հազար դրամ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսիի» խաղացողները Ճապոնիայում գրազով բոուլինգ են խաղում. տեսանյութ’