ՉԼ. «Բավարիան» պարտվեց «Լացիոյին», ՊՍԺ-ն առավելության հասավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ (տեսանյութ)

277

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Լացիոն» 1-0 հաշվով տնային հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։

Հռոմեական ակումբի հաղթական գոլը 69-րդ րոպեին խփեց 33-ամյա իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Դրանից րոպեներ առաջ խաղադաշտից հեռացվել էր «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն:

Օրվա մյուս խաղում ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ընդունեց իսպանական «Ռեալ Սոսիեդադին» ու հաղթեց 2-0 հաշվով։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվողներ Կիլիան Մբապեն և Բրեդլի Բարկոլյան։

«Ռեալ Սոսիեդադի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը` փոխարինման դուրս գալով 66-րդ րոպեին

Երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 5-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Լացիո» — «Բավարիան»` 1-0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 69 (11մ)

Հեռացում` Դայո Ուպամեկանո («Բավարիա»), 67

ՊՍԺ — «Ռեալ Սոսիեդադ»` 2-0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 58, Բրեդլի Բարկոլյա, 71

Նախորդ հոդվածըԱրթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԿիմիխը, Գորեցկան և Դե Լիխտը չեն վստահում Տուխելին