Կիմիխը, Գորեցկան և Դե Լիխտը չեն վստահում Տուխելին

292

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Յոզուա Կիմիխը, Լեոն Գորեցկան և Մատեյս դե Լիխտը ամռանը մտադիր են հեռանալ ակումբից, հայտնում է Bild-ը:

«Ռեկորդմեյստերի» աստղերը դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մեթոդներից և չեն վստահում նրան:

Երբ գերմանացի մասնագետը նոր էր գլխավորել «Բավարիան», ակումբի ղեկավարներին տեղեկացրել էր կազմում առկա խնդիրների և առաջատարների պակասի մասին: Այդ ամենը դուր չէր եկել Կիմիխին, Գորեցկային և Դե Լիխտին:

Մյունխենյան գրանդի ներկայացուցիչներն այժմ խոստովանում են, որ Տուխելը ճիշտ էր և հարկավոր էր ամռանը լուրջ տրանսֆերներ իրականացնել:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» 50 միավորով երկրորդն է ու 5 միավոր զիջում է առաջատար «Բայերին»։ Նախորդ տուրում Լևերկուզենի թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց գործող չեմպիոնի դարպասը:

Նախորդ հոդվածըՉԼ. «Բավարիան» պարտվեց «Լացիոյին», ՊՍԺ-ն առավելության հասավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ «Ռայո Վալեկանոն» նոր գլխավոր մարզիչ ունի