‘Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը դատարան չի ներկայացել’

555

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆն այսօր չի ներկայացել դատարան, որտեղ նրան պետք է մեղադրանք ներկայացվեր՝ կապված ընդդիմության ղեկավար Բենազիր Բհուտոյի սպանության հետ, հաղորդում է Reuters-ը:

Քաղաքական գործիչը դատարան չի ներկայացել, որովհետև հատուկ ծառայությունները հաղորդել են, որ ներկայանալու դեպքում նրա կյանքին արտակարգ լուրջ վտանգ է սպառնում, հայտարարել է Մուշարաֆի փաստաբանը:

Մուշարաֆին, ենթադրվում է, ոչ թե սպանության մեղադրանք է առաջադրվելու, այլ՝ որ նա չի ապահովել Բհուտոյի անհրաժեշտ պաշտպանությունը:

Մուշարաֆը ձերբակալվել է այս տարվա ապրիլին, Բհուտոյի գործի շրջանակներում և Բելուջիստանի անջատողականների առաջնորդ Ակբար Բուհտիի մահվան գործով, փոխանցում է gazeta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Դատարանը կալանք է դրել Տիմոշենկոյի դատապաշտպանի ոսկե ժամացույցի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ւր է կորել Ս. Սարգսյանը. Մամուլ’