‘
ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու դեպքում Պաղեստինը մտադիր է դիմել Միջազգային քրեռական դատարան՝ պահանջելու պատժել պաղեստինյան տարածքների վրա իսրայելական բանակի իրականացրած վերձին գործողության պատասխանատուներին, РИА-Новости-ին հայտնել է Պաղեստինի ազատագրության կազմակերպության ներկայացուցիչ Սալեհ Ռաֆաթը: Նոյեմբերի 9-ին Պաղեստինի ազգային վարչակարգի ղեկավար Մահմուդ Աբբասը կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ՊԱԿ-ին տրամադրել կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ:
«Այն բանից հետո, երբ մեզ այդ կարգավիճակը տրվի, մենք Միջազգային քրեական դատարան դիմելու իրավունք կունենանք եւ կօգտվենք մեր իրավունքից՝ պատասխանատվության ենթարկելու այն անձանց, որոնք մեղսակից են բռնությանը», — ասել է նա:
Իսրայելը նոյեմբերի 14-ից Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր իրականացնում՝ նպատակ ունենալով «ոչնչացնել գրոհայիններին եւ նրանց ենթակառուցվածքները»: Այդ գործողությունների ընթացքում շուրջ 1ջ0 պաղեստինցիներ են զոհվել: Չորեքշաբթի երեկոյան լրատվամիջոցները հայտարարեցին, որ Եգիպտոսի միջնորդությամբ կողմերին հաջողվել է հասնել հրադադարի:
‘