Պայթյուն Երևանի Նոր Արեշ թաղամասում

271

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է  որոտացել։ Ըստ տեղեկությունների` երկու տուն է փլուզվել:

ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը հայտնել է, որ պայթյունի մասին ահազանգը ոստիկանությունն ստացել է ժամը  11.43-ին:

Ըստ ականատեսների` փլատակների տակ երկու մարդ կար, փրկարարները քիչ առաջ նրանց հանել են փլատակների տակից։ Տուժածներից մեկը միջին տարիքի տղամարդ է, մյուսը՝ տարեց կին։ 

Զոհերի և այլ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Նախորդ հոդվածըՇախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգումը
Հաջորդ հոդվածըՉինաստանում մահապատժի է դատապարտվել ավստրալացի գրող Յան Հենձյունը