‘Պան Գի Մունը պահանջում է դադարեցնել բռնությունները, սակայն լարվածությունը տարածաշրջանում աճում է’

650

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաղեստինցիներից և իսրայելցիներից պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունները և հետևել հումանիտար իրավունքի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորություններին: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն:

«Հրթիռային ռմբակոծությունը անթույլատրելի է և պետք է անհապաղ դադարեցվի, իսկ Իսրայելը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերի»,- ասել է Նեսիրկեն ասուլիսի ժամանակ և հավելել, որ կողմերը պետք է գործեն մարդու իրավունքների և մարդասիրության սկզբունքների  համաձայն:

Չնայած այս ամենին՝ Իսրայելի օդաուժը ողջ գիշեր շարունակել է ռմբակոծել Գազան: ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կենտրոնական շտաբի ուղղությամբ 4 հրթիռ է արձակվել, ինչի հետևանքով գրասենյակի շենքը հիմնովին ավերվել է, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվականը:

ВАФА գործակալության տվյալներով՝ անցած շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական օդուժի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով 30 մարդ է զոհվել, ավելի քան 300 մարդ լուրջ վնասվածներ  են ստացել:

Ամենայն հավանականությամբ Իսրայելական կողմը շուտով կանցնի ցամաքային գործողությունների:  Հայտնի է դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կառավարությունից 75 հազար պահուստի զինվորականների հավաքագրելու թույլտվություն է հայցել:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Ես` Անգլիայո՞ւմ. գեղեցիկ է հնչում’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են համակարգել գործողությունները’