‘Յուրգեն Կլոպ. Ես` Անգլիայո՞ւմ. գեղեցիկ է հնչում’

792

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր չէ գլխավորել որեւէ անգլիական ակումբ:

«Շատ տարօրինակ է, որ ինձ ուղարկում են «Չելսի» կամ «Լիվերպուլ»: Յուրգեն Կլոպը` ապագայում անգլիական թոփ-ակումբներից մեկի գլխավոր մարզիչ: Գեղեցիկ է հնչում: Անգլիական մամուլը նույնիսկ ենթադրել էր, որ այդպես էլ կլինի, բայց դա ճիշտ չէ:

Այս պահին ես պայմանագիր ունեմ «Բորուսիայի» հետ, եւ թիմը լքելու ոչ մի հնարավորություն չկա: Ինձ դուր է գալիս անգլիական ֆուտբոլը, բայց ես աշխատում եմ եվրոպական լավագույն ակումբներից մեկի հետ, ինձ ամեն ինչ բավարարում է»,- Կլոպի խոսքն է մեջբերում France Football-ը:

Նախորդ հոդվածը‘Հերթական միջադեպ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Պան Գի Մունը պահանջում է դադարեցնել բռնությունները, սակայն լարվածությունը տարածաշրջանում աճում է’