Պաշտոնական․ Մացարին հեռացվեց «Նապոլիից»

522

Իտալացի մասնագետ Վալտեր Մացցարին լքել է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նեապոլցիների գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆրանչեսկո Կալցոնան, որն աշխատում է Սլովակիայի հավաքականում։

«Շնորհակալ եմ Վալտեր Մացարիին՝ «Նապոլիի» և Դե Լաուրենտիսների ընտանիքի ընկերոջը՝ այս դժվար պահին թիմին աջակցելու համար: Նա կմնա նեապոլցիների սրտերում»,- «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ հոդվածըԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր և ավարտեց կարիերան
Հաջորդ հոդվածըԼևոն Զուրաբյան. 88-ի Խորհուրդը ողջ է, իսկ Հաղթանակի գաղտնիքը՝ նույնը