Պաշտոնական․ «Ռայո Վալեկանոն» նոր գլխավոր մարզիչ ունի

280

Ինիգո Պերեսը դարձել է «Ռայո Վալեկանոյի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է իսպանական ակումբի կայքը։

36-ամյա մասնագետը խաղային կարիերան ավարտել է ընդամենը մեկուկես տարի առաջ և եղել է «Ռայո Վալեկանոյի» մարզչական շտաբում։ Պերեսը կիսապաշտպանի դիրքում խաղացել է «Նումանսիայի», «Օսասունայի», «Աթլետիկի», «Ուեսկայի» և «Մալյորկայի» կազմում։

Պերեսը փոխարինել է Ֆրանցիսկո Ռոդրիգեսին: Թիմը հաղթել է Իսպանիայի առաջնության վերջին 14 հանդիպումներից մեկում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։

Նախորդ հոդվածըԿիմիխը, Գորեցկան և Դե Լիխտը չեն վստահում Տուխելին
Հաջորդ հոդվածըԿարուանան «Արմագեդոնում» հաղթեց Արոնյանին