‘Պաշտոնական.Դի Ֆրանչեսկոն՝ «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ’

713

Իտալական «Սամպդորիան» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնում Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի նշանակման մասին։ 49-ամյա իտալացի մասնագետը կնքել է երեք տարվա պայմանագիր։

Դի Ֆրանչեսկոն հեռացվել էր իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում պորտուգալական «Պորտուին» 1։3 հաշվով պարտվելուց հետո։ «Սամպդորիայում» Դի Ֆրանչեսկոն փոխարինել է Մարկո Ջամպաոլոյին, որը գլխավորել է «Միլանը»։

Դի Ֆրանչեսկոն եղել է նաեւ «Պեսկարայի», «Լեչեի» եւ «Սասուոլոյի» գլխավոր մարզիչը։

Նախորդ հոդվածը‘Ամերիկայի Գավաթ․ Բրազիլիան ու Վենեսուելան քառորդ եզրափակիչում են’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» երկրպագուների մեծ մասը դեմ է Նեյմարի վերադարձին’