ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածելու ՌԴ–ի տարածքին

407

ԱՄՆ վարչակազմը Ուկրաինային կոչ չի անում հարվածներ հասցնել ՌԴ տարածքին և չի փորձում զենք մատակարարելու միջոցով ձգձգել ռազմական գործողությունները։

Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ լրագրողների համար կազմակերպված հեռախոսային հատուկ ճեպազրույցում՝ նվիրված Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի հատկացմանը։

Աշխատակցի խոսքով՝ Վաշինգտոնը պատերազմ չի ուզում Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև։

«Նախագահ Բայդենը հստակ հասկացրեց, որ մենք ուղղակիորեն չենք մասնակցի այդ հակամարտությանը՝ զորքեր ուղարկելով Ուկրաինա կամ գրոհելով ռուսաստանյան զորքերի վրա»,- նշել է նա։

Վարչակազմի ներկայացուցիչը նաև նշել է, թե Ուկրաինան Միացյալ Նահանգներին հավաստիացրել է, որ Կիևին տրամադրված՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը չեն կիրառվի Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախների դեմ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉավին ցանկանում է ձեռք բերել 8 նորեկի, հրաժարվել 12 խաղացողից
Հաջորդ հոդվածըՄենդեշն Իսկոյի ծառայություններն առաջարկել է «Ռոմային»