‘Պատահար Իսակովի պողոտայում. կան տուժածներ’

769

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 VV 800 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1993 թ. ծնված Կ. Դ.-ին և ուղևորներ` 1992 թ. ծնված Հ. Մ.-ին և Ռ. Ղ.-ին: Վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

 

Նախորդ հոդվածը‘Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպանին առաջարկվել է ղեկավարել դիվանագիտական առաքելությունը Եգիպտոսում’
Հաջորդ հոդվածը‘Բնակիչները թույլ չեն տալիս Ֆլեշի Բարսեղին իրենց բակում շենք կառուցել. Տեսանյութ’