‘Պարույր Հայրիկյանն այսօր կդիմի Սահմանադրական դատարան’

2202

Այսօր՝ փետրվարի 10-ին ժամը 15․30-ին, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան կհանձնի ընտրություններն երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմումը։ Այդ մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր Պարույր Հայրիկյանը:

«Չնայած պարտավոր չեմ բոլոր քայլերս ներկայացնել, բայց կուզեի, որ համակիրներս տեղյակ լինեն, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ես դիմումս ետ կվերցնեմ եւ մենք ընտրությունների կգնանք փետրվարի 18-ին։
Դրանով իմ հավասար մասնակցության իրավունքը խախտվում է, որը սակայն կփոխհատուցվի միասնական թիմի ստեղծումով։ Դրան զուգահեռ պետությունը կազատվի լրացուցիչ ծախսերից ու չի խախտի բազմաթիվ դիտորդների ժամանակացույցը, հակառակ դեպքում ես պարտավոր եմ փորձել ամբողջական քարոզարշավ իրականացնել երկու շաբաթվա ընթացքում՝ նաեւ մյուս թեկնածուների մասնակցությամբ»,- մանրամասնել էր նախագահի թեկնածու Հայրիկյանը:

Նախորդ հոդվածը‘Գողացել են Հ.Բագրատյանի շտաբի մեծ պաստառը` պատճառելով 15.000 դրամի վնաս’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը’