‘Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը’

793

Այն շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախորդ օրն է: Այս օրը եկեղեցին թույլատրում է չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ: Այս օրը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելել են Ադամն ու Եվան: Շատերն այն կապում են հեթանոսության հետ, բայց Բարեկենդանը զուտ քրիստոնեական բառ է:

Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է:

Այդ օրվանից սկսած մինչև Սուրբ Զատիկ մեր եկեղեցու հավատացյալներն անցնելու են բուսական ծագման սնունդի, ինչպես նաև պահպանելու են վարքի որոշակի կանոններ:
Պահքը գալիս է օգնելու մարդուն հոգևոր առաքինությունների ճանապարհին և նպատակ ունի այդ 48 օրերի ընթացքում սովորեցնել առաքինի վարք:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանն այսօր կդիմի Սահմանադրական դատարան’
Հաջորդ հոդվածը‘Գրագողության մեջ «բռնված» Գերմանիայի Կրթության նախարարը հրաժարական կտա ‘