‘Պարույր Հայրիկյան. Ես մի թեկնածու եմ, որի դեմ մրցել շատ դժվար կլինի’

1166

ԱԻՄ (Ազգային ինքնորոշում միավորում) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման համար փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: panarmenian.net-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ իրեն այլընտրանք չի տեսնում: «Ես այնպիսի ծրագրով եմ հանդես գալիս, որը պատրաստվում եմ իրականացնել երկու տարվա ընթացքում և մարդկանց ապահովեմ ինքնորոշման հնարավորությամբ: Ես գիտեմ իմ տեղը և ուզում եմ վերահաստատել այն: Ես եղել եմ առաջնորդ, մեր ժողովրդին ուղղորդել եմ տեր դառնալու պետականությանը, ժողովրդավարության հաստատմանը՝ և ոչ միջազգային չափանիշներից բխող, այլ ավելի կատարյալ համակարգից: Դրա հստակ պատկերացումը ես ունեմ: Ես մի թեկնածու եմ, որի դեմ մրցել շատ դժվար կլինի»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ կարծիք կա, որ որոշ քաղաքական ուժեր թեկնածու չառաջադրեցին միայն այն պատճառով, որ տեղեկացան, որ Հայրիկյանը պետք է առաջադրվի: «Որպես քաղաքական ուժ շատ լավ հասկանում են, որ ուղղակի անպարկեշտ է Հայրիկյանի դեմ թեկնածու դնել»,- եզրափակեց նա:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պարգևատրել է մարզիկներին, իսկ Ծառուկյանը նրան նվեր է հանձնել’