‘Պենտագոնի ղեկավարը Թուրքիային 6 հատ Patriot հրթիռային համակարգ տրամադրելու մասին հրամանագիր է ստորագրել’

638

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան ստորագրել է Թուրքիային 6 Patriot տեսակի հրթիռային համակարգ տրամադրելու մասին հրամանագիրը:

ՆԱՏՕ-ի հովանու ներքո կայանալիք առաքելությանը կմասնակցեն 400 ամերիկացի զինծառայողներ:

Թուրքիայի տրվող 6 զենիթահրթիռային համակարգերը, որոնք գտնվելու են ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո, կտրամադրեն ԱՄՆ-ը, Հոլանդիան և Գերմանիան: Ամենայն հավանականությամբ՝ Patriot համակարգը ռազմական հերթապահության կանցնի 2013-ի հունվարի վերջին, գրում է New York Times-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Թուրքիան Patriot տեսակի պաշտպանական հրթիռային համակարգ տրամադրելու մասին միջնորդություն էր փոխանցել Հյուսիսատլանտյան դաշիքին ՝ թուրք-սիրիական սահմանում վիճակը հավասարակշռելու նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը Մեսիի, Ռոնալդուի եւ այլ աստղերի հետ միասին մտել է ամենահայտնի ֆուտբոլիստների քվեարկության եզրափակիչ. IFFHS’
Հաջորդ հոդվածը‘Գևորգ Կասպարովը վարձավճարով տեղափոխվել է Իրան’