‘
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Այաքսի» հետ հանդիպումից հետո իր մարզաշապիկը նվիրել է երկրպագուներից մեկին, տեղեկացնում է Marca-ն:
Խաղի ավարտից հետո պորտուգալացին մոտեցել է դարպասի ետեւում սայլակին նստած հաշմանդամ երեխային եւ նրան տվել իր մարզաշապիկը: Այս քայլի համար Պեպեն արժանացել է տրիբունաների օվացիային:
‘