‘
«Հակառակորդը երեկ երեկոյան ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում նորից խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կրակահերթերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են մինչ ուշ գիշեր:
Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր բարեբախտաբար չկան: ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է: Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար»:
Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
‘