‘ՊՆ. Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն’

2090

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում մեկնաբանել է հայկական ուղղաթիռի խոցման վայրից ուղղաթիռի անձնակազմի դիերի տարհանման գործողությունը: Հովհաննիսյանը գրում է.

 Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին: Կատարողականությունը ուղղակի փայլուն է հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են:

Նախորդ հոդվածը‘«Միխալկովի հարկը» կգործի նաև Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. «Համաձայն եմ՝ ներկայիս «Ռեալ»-ը հիշեցնում է Գվարդիոլայի «Բարսելոնա»-ն» ‘