‘Պոլիտեխնիկի ռեկտորը ինքն իրեն պարգեւատրել է 650 հազար դրամով. Aravot.am’

974

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը Ամանորի շեմին պարգեւատրվել է 650000 դրամով, պրոռեկտոր Գրիշա Հովհաննիսյանն էլ՝ 380 000: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրել են համալսարանի աշխատակիցները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս աշխատավարձն Արա Ավետիսյանը հատկացնում է իրեն մեկ ամսից քիչ ժամանակահատվածի համար, ապա հեշտ է հաշվարկել, որ այդ ծավալի գումարը համապատասխանում է մեկ ամսվա աշխատավարձի 1 300 000 դրամ չափին, իսկ դա իր հերթին համապատասխանում է 7 պրոֆեսորի աշխատավարձի չափին»,- ասել է պոլիտեխնիկցիներից մեկը: Մյուսների պատմելով, դեռեւս նոյեմբերի վերջի ռեկտորատի նիստի ժամանակ պարոն Ավետիսյանը հայտարարել էր, թե Պոլիտեխնիկը այլ բուհերի համեմատ գտնվում է լավ ֆինանսական վիճակում` նույնիսկ տնտեսումներ ունեն: Չնայած սրան՝ նաեւ նշել էր, որ չի պատրաստվում պարգեւատրում իրականացնել, քանի որ նախկին տարիների բարեփոխումների համար որեւէ գնահատանքի չի արժանացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:  

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում հայտնաբերվել է 1.5 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի կառավարությունը աշխատանքից հեռացրել է ոստիկանության վարչությունների ղեկավարներին’