‘Պորտուգալական «Պորտուն» 18,7 միլիոն եվրո է վաստակել’

947

Պորտուգալական «Պորտուն», որն ապահովել է առաջին հորիզոնականը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի H խմբում, ռեկորդային գումար է վաստակել ընթացիկ մրցաշարում: Այս մասին հաղորդում է O Jogo-ն:

Պորտուգալական ակումբն արդեն վաստակել է 18,7 միլիոն եվրո, որից 8,6 միլիոնը խմբային փուլին մասնակցելու, 4,5 միլիոնը՝ 13 միավոր վաստակելու, 3,5 միլիոնը՝ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու և 2,1 միլիոնը՝ խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘«Ապառիկով» ապրող Հայաստանը. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի վերջին 42 խաղերից 41-ում գոլ է խփել’