‘Պուտինը ստորագրել է միգրանտներին լեզվի քննություն պարտադրող օրենքը ‘

1048

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, համաձայն որի, Դաշնություն ժամանող աշխատանքային միգրանտները պարտավոր են ռուսաց լեզվի իմացության քննություն հանձնել: Օրենքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից:

«Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ լեզվի իմացության քննությունը պետք է հանձնել ինչպես աշխատանքի իրավունքը ստանալիս, այնպես էլ դրա երկարաձգման պարագայում: Այն երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ունի, պարտավոր չեն քննություն հանձնել: Պետական դուման օրենքն ընդունել էր այս տարվա հոկտեմբերին: 

Նախորդ հոդվածը‘Ջերմոցային արտանետումների մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի ‘
Հաջորդ հոդվածը‘Շոն Փենը մտադիր է էքշնում խաղալ ‘