‘Պռոշյանի գյուղապետի սպանության գործով համատեղ քննչական խումբ է ստեղծվել’

305

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում, տեղեկացնում է դատախազության լրատվական ծառայութունը:

Դատախազությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում նախաքննության աշխատանքները կտրուկ ակտիվացել են:

Հանցագործության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:

«Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության հսկողության տակ: Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ գլխավոր դատախազին», — ասում է դատախազության հաղորդագրության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ’
Հաջորդ հոդվածը‘Առասպելների վերջը, կամ՝ Տեր-Պետրոսյանը ստիպում է մտածել’