ՊՍԺ-ն «Բարսելոնային» է առաջարկել Նեյմարին, Չավին մերժել է

262

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հրաժարվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից վերադարձնել 31-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է Sport.es-ը։

Փարիզյան ակումբը ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխության հարցով բանակցություններում «Բարսելոնային» առաջարկել է վարձակալել Նեյմարին, սակայն կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին հրաժարվել է այդ տարբերակից՝ համարելով, որ Նեյմարը չի համապատասխանում իր նախագծին։

Նեյմարտ 2017 թվականին է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում անցած մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։ Մրցաշրջանի երկրորդ կեսը նա բաց է թողել վնասվածքի պատճառով։

Նախորդ հոդվածը«Փյունիկը» պատասխան խաղում էլ հաղթեց «Կալմարին» եւ դուրս եկավ երրորդ փուլ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԼապորտա․ Մեսսին լավագույնն է պատմության մեջ