‘
Պրահայի գլխավոր օդանավակայանն անվանափոխել են՝ ի պատիվ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի, որը վախճանվեց անցյալ տարեվերջին: Օդանավակայանի նոր անվանումը ներկայացվել է ուրբաթ օրը Չեխիայի մայրաքաղաքում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ: Միջոցառումն անցկացվում էր Չեխիայի առաջնորդի ծննդյան օրը. այդ օրը նա կդառնար 76 տարեկան:
Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ AFP
‘