‘
ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը չկարողացավ բեկում մտցնել նախընտրական մրցապայքարում՝ հանրապետական Փոլ Ռայանին զիջելով փոխնախագահների թեկնածուների հեռուստաբանավեճում, հաղարդում է РИА Новости-ն:
Հինգշաբթի երեկոյան Կենտուկի նահանգի Դանվիլ քաղաքում տեղի է ունեցել Ջո Բայդենի և Փոլ Ռայանի հեռուստաբանավեճը: Թեկնածուները մեկուկես ժամ քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Յուրաքանչյուր թեկնածու երկու րոպե է ունեցել պատասխանելու համար ABC News-ի լրագրողուհի Մարթա Ռադդացի հարցին:
Ամերիկացիների մեծ մասը, ովքեր հետևում էին նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկու հիմնական թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի ներկայացուցիչների բանավոր մենամարտին, այն կարծիքի էին, որ դեմոկրատական կուսակցության առաջադրած փոխնախագահի թեկնածուն այնքան համոզիչ չէ, որքան նրա հանրապետական ընդդիմախոսը:
«Հեռուստադիտողների 48%-ն ավելի համոզիչ է համարել Ռայանի ելույթը, 44%-ին ավելի դուր է եկել Բայդենը»,- հաղորդել է CNN հեռուստաընկերությունը, որը հարցում է անցկացրել հեռուստադիտողների շրջանում: Հարցմանը մասնակցել է 381 գրանցված ընտրող:
‘