‘Ռասմուսեն. Քաղաքական գործիչներին գնահատում են ոչ թե նրանով, թե ինչպես են ստացել իշխանությունը, այն նրանով, թե ինչպես են այն փոխանցում’

700

Այս տարվա վերջին նախագահը կհեռանա պաշտոնից, կավարտի իր նախագահական ժամկետը, թե՛ նա և թե՛ նրա ժառանգորդը՝ վարչապետը, մեր հիշողության մեջ կմնան որպես ժողովրդավարության շինարարներ: Այս մասին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նրա խոսքերով՝ անցյալ հոկտեմբերին Վրաստանն ականատես դարձավ խաղաղ իշխանափոխության: «Այդ առթիվ ուզում եմ շնորհավորել վարչապետ Իվանիշվիլիին և միաժամանակ նշել նախագահ Սաակաշվիլիի ավանդը: Քաղաքական գործիչներին գնահատում են ոչ թե նրանով, թե ինչպես են վերցրել իշխանությունը, այլ նրանով, թե ինչպես են այն փոխանցում: Վրաց երիտասարդությունը լիովին իրավունք ունի ակնկալելու, որ իրենց ապագան լուսավոր, անվտանգ և բարգավաճ է լինելու»,- հայտարարել է Ռասմուսենը:

Նա նաև նշել է, որ կառավարությունը լրջորեն պայքարում է կոռուպցիայի և կրիմինալի դեմ: «Մինչև Վարդերի հեղափոխությունը՝ «Միջազգային թափանցիկությունը» Վրաստանի վարկանիշը բնորոշել էր որպես աշխարհում ամենակոռումպացվածներից մեկը: Այժմ դուք շատ ավելի լավ օրինակ եք ցույց տալիս, քան ԵՄ որոշ պետություններ: Կրիմինալը պակասում է: Ձեր քաղաքը դարձել է  ամենաանվտանգ մայրաքաղաքներից մեկը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը’
Հաջորդ հոդվածը‘«Առավոտը» պնդում է, որ «100 հազար դոլար Տիգրան Սարգսյանի դե՞մ» լուրը չի համապատասխանում թերթի դրույթներին ‘