ՌԴ ԱԳՆ․ Աֆղանստանը ԱՄՆ-ի ներխուժման պահից ամենախոշոր թմրալաբորատորիան է դարձել

241

Աֆղանստանում ԱՄՆ-ի և միջազգային դաշինքի 20-ամյա ռազմական ներկայության ընթացքում այդ երկրում թմրանյութերի արտադրությունն աճել է 40 անգամ, Աֆղանստանը դարձել է խոշորագույն «մետամֆետամային լաբորատորիա», РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների վարչության տնօրեն Վլադիմիր Տարաբրինը։

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների 20-ամյա ներկայության ընթացքում Աֆղանստանը վերածվել է նարկոպետության․ թմրանյութերի ապօրինի արտադրությունն աճել է 40 անգամ՝ 2001 թ․ համեմատ։ Դրանից բացի, Աֆղանստանը դարձել է մետամֆետամինի արտադրության խոշորագույն լաբորատորիա»,- ասել է Տարաբրինը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄասքը հերքել է «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու վերաբերյալ լուրը
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել