‘ՌԴ ԱԳՆ անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակով’

641

Ռուսաստանի արտգործանախարությունը հայտարարություն է տարածել, որում իր անհանգստությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ:

Համաձայն հայտարարության, վերջին օրերին շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զինվորականների շրջանում կան զոհեր, հաղորդվում է նաև խաղաղ բնակչության շրջանում առկա վիրավորների մասին:

«Կարծում ենք, որ լարվածության հետագա սրման դեպքում բացասական հետևանքներն անխուսափելի են ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում: Կարող է լրջորեն բարդանալ այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպման ընթացքում: Հակամարտության կողմերին կոչ ենք անում լրացուցիչ միւջոցառումներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն իրավիճակի կայունացմանը, ընդգրկելով նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի վերաբերյալ Համաձայնագրով ձեռք բերված մեխանիզմները»,-ասված է հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Դիվերսիոն խմբի անդամ ներկայացվող հայ ծերունու ձեռքը կոտրել են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Ուկրաինական դասերը’