‘ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիային զգուշացնում է Սիրիայի սահմանում անհարկի ռազմականացումից’

914

Մոսկվան տագնապալի ազդանշան է համարում թուրք-սիրիական սահմանի ՝ չափից ավելի ռազմականացումը, РИА Новостиի  փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, թե թուրքական իշխանությունները դիմել են ՆԱՏՕ-ին՝ Սիրիայի սահմանիին Patriot ՀՕՊ համալիրներ տեղակայելու խնդրանքով: «Այդ հարցումն արվել է երեկ… Կարող եմ անվերապահորեն ասել, որ թուրք-սիրիական սահմանի ռազմականացումը տագնապալի ազդանշան է, և մենք խորհուրդ կտանք մեր թուրք գործընկերներին՝ սիրիական ընդդիմության վրա ունեցած ազդեցությունն օգտագործել  Սիրիայում հնարավորինս արագ ներքաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ, այլ ոչ թե  զբաղվել մկանների ցուցադրությամբ և իրադրությունը շրջել դեպի ավելի վտանգավոր հուն»,- ասելէ Լուկաշևիչը:

Patriot համակարգերը թուրքական սահմանին տեղակայվել են երկու անգամ՝ 1991 և 2003 թթ.՝ իրաքյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ, սակայն այդպես էլ չեն կիրառվել՝ ըստ իրենց նշանակության: 

Նախորդ հոդվածը‘Gallup-ը հրապարակել է աշխարհի ամենաուրախ և տխուր երկրների ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Մի անգամ ինձ էլ էին խլացրել’