‘ՌԴ գլխավոր շտաբում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել’

611

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկով, գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնին է նշանակել Վալերի Գերասիմովին, հայտնում է  РИА Новости-ն:

Նախկինում Գերասիմովը զբաղեցրել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորահրամանատարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ գլխավոր շտաբի նախկին ղեկավար Նիկոլայ Մակարովը  պաշտոնը թողնելու վերաբերյալ զեկուցագիր էր ներկայացրել,  և այսօր նախագահ Պուտինը նրան ազատել է զինվորական ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘Վրաց քաղաքագետ. Եթե ճնշումները չլինեին, ընտրությունները համեմատաբար արդար չէին լինի’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում նշում են Բեռլինի պատը քանդելու 23-ամյակը’