‘ՌԴ-ն ու Վրաստանի միջեւ գինիների եւ հանքային ջրերի ներկրման հարցով բանակցությունները՝ մոտակա օրերին’

620

Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վրացական գինու եւ հանքային ջրերի՝ ՌԴ շուկա ներկրելու հարցով Մոսկվայում կայանալիք բանակցությունների ժամկետի շուրջ, ըստ Interfax-ի, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գեննադի Օնիշչենկոն: Նա հայտնել է, որ բանակցությունները կընթանան փետրվարի 4-ին:

Օնիշչենկոն նշել է նաեւ, որ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացված է վրացական պատրվիրակության ժամանման մասին եւ անհրաժեշտ դիվանագիտական եւ վիզային աջակցությունն այդ գերատեսչության կողմից ապահովված է:

Ռուսաստանը 2006-ին, ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների լարման ֆոնին, շուկայի ստանդարտներին չհամապատասխանելու պատրվակով արգելեց ռուսական շուկայում հայտնի վրացական գինիների եւ հանքային ջրերի ներկրումը: 2008-ի օգոստոսից՝ ռուս-վրացական պատերազմից ի վեր Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դադարեցվել են դիվանագիտական հարաբերությունները: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը ամենաշատ սպառազինություններ ներկրող երկրների քսանյակում է’
Հաջորդ հոդվածը‘Բեյոնսեն Օբամայի երդմնակալությանը երգել է «ֆաներայի» տակ (տեսանյութ)’