‘ՌԴ-ում ոչ սթափ զինծառայողը 11 մարդ է վրաերթի ենթարկել’

622

ՌԴ Պետրոպավլովսկ-Կամչատսկի շրջանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 11 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի: Ավելի ուշ բացահայտվել է, որ վթարի պահին ավտոմեքենան վարող զինծառայողը սթափ չի եղել, հայտնում է РИА Новости-ն:

«Վարորդը վտանգավոր արագությամբ է վարել մեքենան և կորցնելով մեքենայի կառավարումը՝ վրաերթի է ենթարկել երթևեկելի հատվածի ծայրին կանգնած մարդկանց, որոնք այդ պահին ավտոբուսի են սպասել»,- պատմել է ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Ռոստիսլավ Ասովը:

Մարդիկ ստիպված են եղել մայթեզրին կանգնել, քանի որ կանգառը մաքրված չի եղել ձյան տեղումներից հետո:

Տուժածներից երեքը ծանր վիճակում են և գտնվում են վերակենդանացման բաժնում:

Դեպքի հավանական մեղավորը ձերբակալվել է: Ինչպես փոխանցել են ՌԴ Արևելյան ռազմական տարածաշրջանից, սերժանտը կհեռացվի Զինված ուժերից:

Նախորդ հոդվածը‘Ռամկավար Ազատական կուսակցությունը կպաշտպանի Ս.Սարգսյանին, նկատի առնելով նրա արդյունավետ քաղաքական գործունեությունը’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Տնտեսական աճը զգում են այն մարդիկ, ովքեր իշխանության շուրջ են հավաքված ու օլիգարխիայի ներկայացուցիչներ են’