‘ՌԴ չեչեն-ինգուշական սահմանի վրա ոստիկանները գրոհայինների հետ մարտ են մղում, կան զոհեր ‘

760

Նախնական տվյալներով չորս ոստիկան է զոհվել, մեկը վիրավորվել է Ռուսաստանի Չեչնիայի եւ Ինգուշեթիայի սահմանին այսօր տեղի ունեցած զինված բախման ընթացքում, հայտնում է РИА-Новости-ն:

Ինգուշեթիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ահմեդ Կոտիեւը գործակալությանը տեղեկացրել է, որ ներկա պահին դեպքի վայրում դաշնային ուժերը հրետակոծում են գրոհայինների խմբի ենթադրյալ ապաստանը:

Դեպքի վայրում օպերատիվ միջոցառումներ իրականացնող ոստիկանները հինգից ութ մարդուց բաղկացած գրոհայինների խմբի են հանդիպել եւ ներքաշվել են զինված բախման մեջ: Ըստ աղբյուրի, իրավապահ մարմինների դեմ կռիվը մղվել է երկու ուղղություններով: Այս պահին նշված շրջան է ուղարկվել լրացուցիչ զնիծառայողների ջոկատը, որը շարունակում է գրոհայինների հետապնդումը:

 

Նախորդ հոդվածը‘Օրենսդրական պատնեշ թմրամոլների` ՀՀ-ում նախագահ դառնալու դե՞մ ‘
Հաջորդ հոդվածը‘Հանրահայտ ֆոտոապարատը աճուրդի է դրվել’