‘«Ռեալը» հաղթեց «Վալենսիային»’

802

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ  2:0 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ եւ կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:

Հանդիպումը բավական դիտարժան ստացվեց: Կողմերը գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցին, սակայն վալենսիացիները իրենց պահերը չիրացրեցրին: Հիանալի հանդիպում անցկացրեց Մեսութ Օզիլը, որը մի քանի դրվագներում արտակարգ գեղեցիկ հնարքներով կարողացավ շրջանցել մրցակցի պաշտպաններին: Բայց հանդիպման իսկական հերոս կարելի է անվանել «Վալենսիայի» դարպասապահ Վիսենտե Գուաիտան, որը մի քանի ֆանտաստիկ սեյվի հեղինակ դարձավ:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին Վալենսիայում:

Իսպանիայի գավաթի խաղարկություն

Քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ» — «Վալենսիա»` 2:0

Կարիմ Բենզեմա, 1:0, Գուարդադո, 73 (ինքնագոլ)

Նախորդ հոդվածը‘Քահանային, որն ուզեցել էր ներողություն խնդրել Pussy Riot-ից, արգելել են հոգևոր ծառայություններ մատուցել’
Հաջորդ հոդվածը‘Հալեպի համալսարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աստիճանաբար աճում է’