‘«Ռեալը» մոտ օրերս նոր դարպասապահ կունենա’

551

«Ռեալը» ակտիվորեն սկսել է դարպասապահ փնտրել, որը կփոխարիներ վնասածք ստացած Իկեր Կասիլյասին, հաղորդում է El Confidencial-ը:

«Արքայական» ակումբը ձգտում է դարպասապահի հարցը մոտակա օրերին լուծել: «Ռեալ» տեղափոխվելու հիմնական թեկնածուներից մեկը համարվում է «Օսասունայի» դարպասապահ Անդրես Ֆերնանդեսը: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 9 միլիոն եվրո, սակայն մադրիդցիները մտադիր են նվազեցնել գինը: Եթե Ֆերնանդեսի հետ չհաջողվի պայմանավորվել, ապա «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Սարագոսայի» դարպասապահ Ռոբերտո Գագոյին կամ Ժուլիո Սեզարին`անգլիական «Քուինզ Պարկ Ռեյնջերսից»:

Հիշեցնենք, որ Կասիլյասը կոտրել է ձեռքը եւ առնվանզ երկու ամիս բաց կթողնի:

Նախորդ հոդվածը‘USAID-ում կոռուպցիոն սկանդալ է ծագել’
Հաջորդ հոդվածը‘Facebook-ի հիմնադիրը փող է հանգանակում Նյու Ջերսիի նահանգապետի քարոզարշավի համար’