«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)

370

Մադրիդի «Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Բիլբաոյի «Աթլետիկը» չկարողացավ պաշտպանել անցած տարի նվաճած այս տիտղոսը։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն «Աթլետիկի» նկատմամբ առավելության հասավ 2։0 հաշվով։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված եզրափակիչ խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդիչը, իսկ 52-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ռեալը» նախորդ անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր դարձել էր 2020-ին։ Ռեկորդակիրը «Բարսելոնան» է, որը 13 անգամ է դարձել երկրի սուպերգավաթակիր։ Չորս թիմերի ձեւաչափով սուպերգավաթի խաղարկությունն անցկացվեց երրորդ անգամ։

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկություն, եզրափակիչ

«Աթլետիկ Բիլբաո» — «Ռեալ Մադրիդ»՝ 0։2 (տեսանյութ)

Լուկա Մոդրիչ, 38, Քարիմ Բենզեմա, 52, 11մ

Չիրացրած 11մ՝ Ռաուլ Գարսիա («Աթլետիկ»), 89

Հեռացում՝ Էդեր Միլիատո («Ռեալ»), 87

Նախորդ հոդվածը«Չելսիին» պարտվեց «Մանչեսթեր Սիթի»-ին(տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Էվերտոնը» հեռացրեց Ռաֆայել Բենիտեսին