‘Ռենուարի 100.000$-ոց կտավը գնվել է 7$-ով’

996

ԱՄՆ-ում մի կին էժանագին ապրանքների շուկայից 7 դոլարով գնել է աշխարհահռչակ նկարիչ Օգյուստ Ռենուարի կտավներից մեկը,- գրում է The Huffington Post-ը:

Վիրջինիա նահանգի բնակչուհին պատմում է, որ նկարը ձեռք է բերել մի քանի մանր իրերի հետ մեկ փաթեթով: Արդյունքում գնումներից ոչ մեկը կնոջը պետք չի եկել և նա որոշել է ազատվել դրանցից, սակայն մինչ այն մոր խորհրդով նկարը տարել է աճուրդի տուն՝ գնահատման: Հենց այնտեղ էլ պարզվել է, որ երջանիկ պատահականությամբ կինը (նա գերադասել է գաղտնի պահել իր անունը) դարձել է աշխարհահռչակ նկարիչ  Օգյուստ Ռենուարի  «Բնապատկեր Սենայի ափին» կտավի սեփականատերը, որը ստեղծվել է մոտավորապես 1879 թվականին:

Մոտ ժամանակներում նկարը կդրվի աճուրդի: Նախնական հաշվարկներով այն կվաճառվի առնվազն $100.000-ով:

Հայտնի չէ թե նկարն ինչպես է հայտնվել էժանագին ապրանքների շուկայում, սակայն պարզվել է, որ 1926-ին այն եղել է Հերբերտ Մեյի հավաքածուի մեջ, ամենայն հավանականությամբ հենց նա էլ նկարը տեղափոխել է ԱՄՆ:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության» ցուցակով հաջորդը Թեւան Պողոսյանն է ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց, բայց այնքան էլ` չհրաժարվեց’