‘Ռիո դե Ժանեյրոյում կայծակը վնասել է Քրիստոս-Ամենափրկիչ արձանի մատը’

736

Ռիո դե Ժանեյրոյում կայծակը վնասել է աշխարհում հայտնի Քրիստոս-Ամենափրկիչ արձանի մատը, հաղորդել է France-Presse գործակալությունը:

Հղում անելով տեղական O Globo թերթին՝ լրատվական գործակալությունը հայտնում է, որ հինգշաբթի քաղաքում սաստիկ փոթորիկ է սկսվել, կայծակը հարվածել է արձանին, և նրա մատի ծայրը պոկվել է:

Տեղի թեմական առաջնորդը հավաստիացրել է, որ հուշարձանի վերանորոգումը կսկսվի հաջորդ ամիս:

Քրիստոս-Ամենփրկիչ հուշարձանը, ինտերնետի օգտատերերի վարկածով, 2007 թվականից ընդգրկվել է «աշխարհի յոթ նոր հրաշքների» շարքը: 2011 թ. հոկտեմբերին լրացել է հուշարձանի 80-ամյակը: Ամբողջ աշխարհում նա արդեն վաղուց դարձել է Բրազիլիայի մայրաքաղաքի խորհրդանիշը, հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարավային Սուդան. Երեխա-զինվորներ և հումանիտար ճգնաժամ’
Հաջորդ հոդվածը‘Քաբուլում որոտացած պայթյունից զոհվել է 15 մարդ’