‘Ռոբերտո Բաջո. Հեռանում եմ, որովհետեւ չէին թողնում աշխատել’

673

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոն հայտարարել է իր հրաժարականի մասին:

«Ես որոշեցի հեռանալ, որովհետեւ ինձ չէին թողնում նորմալ աշխատել: Ես կառչած չեմ պաշտոնից: Ձգտում էի կատարելագործել մարզումային գործընթացի համակարգը՝ սկսած կրտսեր տարիքից մինչեւ պատանեկանը: Որպեսզի բոլոր ապագա ֆուտբոլիստները մեկ ծրագրով պատրաստվեին: Բայց ինձ նույնիսկ թույլ չտվեցին այդ ամենը ներկայացնել, չնայած ֆեդերացիան դրա համար 10 միլիոն եվրո էր հատկացրել: Այդ իսկ պատճառով իմաստ չեմ գտնում այդ պայմաններում աշխատել: Սակայն չեմ շտապում ֆուտբոլին հրաժեշտ տալ»,- Բաջոյի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստան կժամանեն սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Մարտակերտ’