Ռոբերտ Արզումանյանը հեռացավ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից

422

«Ուրարտուն» և Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում են համագործակցությունը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի մարտից։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 53 հանդիպում է անցկացրել, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր նվաճել՝ Հայաստանը ներկայացնելով ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» հասել էր Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ։

Ակումբը շնորհակալություն է հայտնում 36-ամյա մասնագետին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա աշխատանքում:

Նախորդ հոդվածըՈւկրաինայի կառավարությունը հույս ունի երկիրը ԵՄ բերել 2029 թվականին
Հաջորդ հոդվածըՄեսին 1 տարում ՊՍԺ-ին բերել է մոտ 700 միլիոն եվրոյի եկամուտ