Մեսին 1 տարում ՊՍԺ-ին բերել է մոտ 700 միլիոն եվրոյի եկամուտ

465

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն անցած ամռանը «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսիին անվճար ձեռք բերելու շնորհիվ մեկ տարում ապահովել է լրացուցիչ 700 միլիոն եվրոյի եկամուտ, հաղորդում է իսպանական Marca-ն։

Փարիզյան ակումբն առաջին անգամ վաճառել է 1 խաղացողի 1 միլիոնից ավելի խաղաշապիկ։ Մեսիի իմիջային իրավունքի շնորհիվ ՊՍԺ-ն հովանավորների հետ կնքել է 10 պայմանագիր։ Ակումբի հետեւորդների թիվը սոցիալական ցանցերում ավելացել է 15 միլիոնով։

Անցած մրցաշրջանում նա ՊՍԺ-ի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածըՌոբերտ Արզումանյանը հեռացավ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից
Հաջորդ հոդվածը«Բավարիայի» ֆուտբոլիստների մեծ մասը չի ցանկանում աստղային խաղացողին տեսնել ակումբում